|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման օգտին. հայտնում է Грузия Online-ը: Այդ մասին նա հայտարարել է իր ավստրիացի գործընկեր Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երբ խոսում ենք պատժամիջոցների մասին, պետք է հիշենք` ինչի համար են դրանք սահմանվել: Միակ նպատակը Ուկրաինայում պատերազմին վերջ դնելն է: Պատժամիջոցների նպատակը Ղրիմի օկուպացման անընդունելիությունն է»,- ասել է նա:
Վրաստանի նախագահը հավելել է, որ ՌԴ-ի հարևան պետությունները ազատ ընտրության իրավունք ունեն և չպետք է վախենան այլ պետության կողմից ռազմական գործողություններից: