կարևոր
4927 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-05 23:31
Հասարակություն

Հրապարակի կենտրոնում 12 միլիոն դոլարը վառելու ծիսական երեկոն շատ ավելի դուրեկան է ժողովրդին, քան այդ գումարով գնվելիք զենքը․ Վարոսյան

Հրապարակի կենտրոնում 12 միլիոն դոլարը վառելու ծիսական երեկոն շատ ավելի դուրեկան է ժողովրդին, քան այդ գումարով գնվելիք զենքը․ Վարոսյան

Մեր ժողովրդի դժբախտությունն էլ հիմա այն է, որ իրեն թողել են իրենով, գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Նիկոլը դասական պոպուլիստ է, հիշում եք, չէ՞։

Նշանակում է` այսօր հրապարակի կենտրոնում 12 միլիոն դոլարը վառելու ծիսական երեկոն շատ ավելի դուրեկան է ժողովրդին, քան այդ գումարով գնվելիք զենքը, կահավորվելիք դիրքերը կամ պատշաճ ժամանակակից հանդերձանք ունեցող զինվորը։

Ցանկացած ժողովուրդ է, սակայն, այդպիսին։ Թողես իրենով, վարի կգնա։ Մեր ժողովրդի դժբախտությունն էլ հիմա այն է, որ իրեն թողել են իրենով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։