|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այս պահին Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում` պահանջելով նոր չափագրում իրականացնել և այդ նպատակով ստեղծել նոր հանձնաժողով: Բնակիչներն ավելի վաղ` մայիսի 17-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել նաև քաղաքապետարանի առջև:
Մայրաքաղաքի հնագույն թաղամասերից մեկի բնակիչների պնդմամբ` խախտվել է իրենց սեփականության իրավունքը, քանի որ իրենք ստիպված են անձնական միջոցներով` 30-50 հազար դրամ վճարելով, չափագրումներ կատարել: «Մեր կատարած չափագրումները Կադաստրի պետական կոմիտեն չի ընդունում և որպես սեփական տարածք չի գրանցում»,- հստակեցնում են ակցիայի մասնակիցները: