Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանն արդեն արգելել է շրջիկ սրճարանների` մեքենաների մեջ բացված հյութերի ու թեթև սննդի կետերի գործունեությունը` պատճառաբանությամբ, որ դրանք տեղակայվում են մայթերի մոտ ու խանգարում անցորդներին։ Այս պահին այդ շրջիկ սրճարանների սեփականատերերը կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում`պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով` ինքը փոքր բիզնես է հիմնել, քանի որ դեռ հեղափոխության ժամանակ ապագա վարչապետը հայտարարել էր, որ աջակցելու են փոքր բիզնեսին: «Մենք նման ներդրումներ ենք արել, բայց ոչ մի նման օգնություն չենք տեսնում: Կան մինչև 150.000 ԱՄՆ դոլարի հասնող ներդրումներ, որոնք արվել են»,- նշեց նա` հավելելով. «Խնդիրն առաջացել է ապրիլի 19-ից, երբ քաղաքապետարանի առևտրի վարչության ու ՀԷՑ-ի աշխատակիցները թիրախավորված այցեր են ունեցել շրջիկ սրճարաններ ու ապօրինի հոսանքազրկել այդ կետերը։ Ու խնդիրն այն է, որ կան այդպիսի սրճարաններ, որոնք պայմանագրեր ու թույլտվություններ են ունեցել, բայց դրանք հաշվի չեն առնվել»:
Հավելենք նաև, որ քաղաքապետարանը կոչ է անում զերծ մնալ շրջիկ առևտրի մեքենասարքավորումներ ձեռք բերելուց և գործունեություն ծավալելուց, քանի որ օրենքի փոփոխությունից հետո դրանք կարող են չհամապատասխանել նոր չափանիշներին, ինչի հետևանքով տնտեսվարողները, հնարավոր է, վնասներ կրեն: