|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանում գործող գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները, ըստ որոնց` 60 անգամ, այսինքն` 6000 %-ով ավելացվելու է վերոհիշյալ ոլորտների պետական տուրքը: Ըստ փոփոխված օրենքի` գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:
Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Զուգահեռաբար, այսօր, խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, աշխատանքային խորհրդակցություն էր տեղի ունեցել` նվիրված փոխանակման կետերի, դիլերների և գրավատների գործունեության հարցին:
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գևորգյանը, որն ավելի վաղ տեղեկացրել էր այս մասին, նշեց, որ քննարկումը կանցկացվի արարողակարգի շրջանակներից դուրս, և այսօր իրենք ոչ մի վերջնական որոշում չեն կայացնի: