Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր կառավարության շենքի առջև «Նոր Հայաստան, նոր Եղեգնուտ» գրությամբ պաստառներով բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ Եղեգնուտի` արդեն նախկին գյուղապետ Ռազմիկ Մկրտչյանի: Եղեգնուտցիների խոսքով` նախկին գյուղապետը «իշխել է» 32 տարի, բայց «չի կշտացել»:
«Մայիսին, տեսնելով, որ իր երամը հեռանում է, հրաժարական է տվել, բայց հիմա փոշմանել է ու խանգարում, չի թողնում, որ նոր գյուղապետն աշխատի: Հերիք չի` ամբողջ գյուղը թալանել է, գյուղում ինչ կա, իրենով է արել, գյուղեզրին ինչքան օբյեկտ կա, իրենն ու իր եղբայրներինն են: Նրանց էլ դրել է ավագանի, ու խափանում են նիստերը, դրանց չեն ներկայանում, համայնքապետարանի աշխատակիցները աշխատանքի չեն ներկայանում: Ու հիմա մեր գյուղում ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել»,- բողոքում էին եղեգնուտցիները:
Ըստ գյուղացիների` համայնքում ջուր չկա, ու «ամեն առավոտ վերցնում են դույլերն ու շշերը, վազում այսկողմ-այնկողմ` ջուր ման գալու», «փողոցներով անցնելու համար տանկեր են պետք, սովորական մեքենայի համար անանցանելի են», համայնքի բոլոր անապահով ընտանիքները մնացել են առանց օգնության, փոխարենը նախկին գյուղապետն ու նրա ազգականներն են առատորեն օգտվել տրամադրվող օգնությունից:
Yerkir.am-ը պատրաստ է հրապարակել նաեւ Ռազմիկ Մկրտչյանի տեսակետը: