կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-02 19:49
Քաղաքական

Հայաստանը դեռեւս զգում է 90-ականների սկզբի տնտեսական կոպիտ սխալների հետեւանքները. Ռ. Քոչարյան

Հայաստանը դեռեւս զգում է 90-ականների սկզբի տնտեսական կոպիտ սխալների հետեւանքները. Ռ. Քոչարյան

Անկախ Հայաստանի կազմավորման առաջին տարիները նշանավորվեցին տնտեսական ոլորտում կոպտագույն սխալներով: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ են կորցրել նախկին հանրապետությունները ԽՍՀՄ-ի փլուզման հետ, Քոչարյանը հայտարարել է, որ տնտեսությանը հասցված հարվածն, իհարկե, ուժեղ էր: Տեղի ունեցավ հաստատված կապերի, արդյունաբերական համագործակցության եւ շղթաների խզում, միանգամից հայտնվեցին մաքսատներ, սահմաններ, եւ հանրապետությունների ձեւավորման առաջին տարիներին կառավարումն էլ խնդիր էր:

«Հայաստանի համար հարվածը երկու, գուցե երեք անգամ ավելի ուժեղ էր: Երկու հանգամանք՝ նախ՝ պատերազմը, մասամբ փակ սահմանները: Բայց հարվածը շատ ավելի ուժեղ էր, քանի որ հենց Հայաստանում Սպիտակի երկրաշարժից հետո 1988-90թթ. ստեղծվեց բնապահպանական շարժում, որը սերտաճեց ղարաբաղյան շարժման հետ՝ ատոմակայանի, Վանաձորի (այն ժամանակ՝ Կիրովական) քիմիական համալիրի՝ ԽՍՀՄ ամենամեծ քիմիական համալիրներից մեկի, կաուչուկի խոշորագույն արտադրող «Նաիրիտ»-ի, Ալավերդիում պղնձի գործարանի փակմամբ: Մենք կոտրեցինք մեր տնտեսության մեջքը:

Եթե նայեք՝ ինչպե՞ս է Ռուսաստանը գոյատեւել այդ տարիներին: Դա լեռնահանքային արդյունաբերությունն է: Մենք սպանել ենք այն ամենը, ինչ այդ տարիներին կարող էր լիկվիդային արտադրանք տալ: Կարծում եմ՝ դա շատ ուժեղ, շատ կոպիտ սխալ էր, եւ գինն աղետալի էր: Մենք դա դեռեւս զգում ենք»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը: