|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Գեղարքունիքի բնակիչն իր մաշկի վրա է զգում այս իշխանության հետևանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Այժմ Գեղարքունիքի շատ գյուղեր դարձել են սահմանապահ և փոխանակ զարգացման հեռանկարներ քննարկելուն մենք նախ ստիպված ենք լինելու հոգալ այս գյուղերում բնակվող մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության հարցերը։
Բայց միասին մենք կարող ենք լուծել այս խնդիրները, կարևոր է միայն, որ գիտակցենք մեզ սպասվող ընտրության ճակատագրական լինելը և բոլորս կատարենք մեր քաղաքացիական պարտականությունը»,- գրել է Սաղաթելյանը: