Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում ու տարբերակներով: Ապատեղեկատվություն, կեղծիք, հնարովի մեղադրանքներ, զազրախոսություն, թիրախավորված վարկաբեկիչ պիտակումներ: Ստապատիր քարոզչությունը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցմամբ: Չնայած օրինակների պակաս չկա, բայց այս օրերի ամենից ցայտուն դրսևորումն արձանագրվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ:
Փաշինյանական «ագիտպրոպն» ուղիղ կերպով թիրախավորել է սրբազանին: Պատճառն ակնհայտ է. Բագրատ սրբազանը կանգնած է տարածքներ հանձնելու իշխանության որոշմանը, ընդհանրապես՝ այս իշխանությունների հանձնողականությանն ընդդիմացող հայրենակիցների առաջին շարքում: Սա նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ ամբողջ ռեպրեսիվ մեքենայով, ներառյալ կամակատար իրավապահներին ու զանազան սադրիչներին, ամենօրյա ռեժիմով ինտենսիվորեն պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են պարտվողականությանը, թշնամուն արվող միակողմանի զիջումներին և կրում են ազգային արժեքներ:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ներկայացնող անհայրենիքներն ուղիղ ու բացահայտորեն դուրս են եկել Հայրենիքի դեմ, հանուն... հայրենազրկության: Դատելով կոնկրետ Ոսկեպար-Կիրանց-Բաղանիս հատվածում ծավալվող դիմադրությունից՝ «ներքևներն» այլևս չեն հանդուրժում դա: Տավուշը կարող է լինել նոր սկզբի... մեկնարկը: