Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կահիրեի հետ Անկարայի հարաբերություններում սկսվում է նոր ժամանակաշրջան, իսկ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները մտադիր են բանակցություններ վարել:
Անցյալ ամիս Թուրքիան հայտարարել էր, որ վերսկսել են Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները, և տարիներ տևած լարվածությունից հետո ցանկանում է հետագա համագործակցություն. հայտնում է GazeteDuvar–ը։
Պարբերականը նշում է, որ տարածաշրջանային տերությունների հարաբերությունների ջերմացումը կարող է հետևանքներ ունենալ ամբողջ Միջերկրական ծովի վրա: «Նրանք աջակցում էին Լիբիայի պատերազմի մրցակից կողմերին և ծովափնյա այլ պետությունների հետ հակառակ ծովային գործարքներ կնքում»,- հիշեցնում է կայքը:
«Նոր ժամանակաշրջան է սկսվում»,- ասել է Չավուշօղլուն Եգիպտոսի հետ կապերի մասին:
Բացի այդ՝, արտգործնախարարը պատասխանել է դեսպանների՝ հնարավոր նշանակումների մասին հարցին: «Մենք դեռ չենք քննարկել սա: Տեղի կունենա հանդիպում փոխնախարարների և դիվանագետների մակարդակով: Հարցը կլինի օրակարգում: Ամսաթիվը դեռ պարզ չէ: Դրանից հետո մենք կհանդիպենք: Մանրամասները կքննարկվեն այնտեղ», - ասել է նա:
Կայքը հիշեցնում է, որ Չավուշօղլուն և նրա եգիպտացի պաշտոնակիցը ապրիլի 10-ին հեռախոսազրույց են ունեցել և բարեմաղթանքներ փոխանակել իսլամական սուրբ Ռամադան ամսվա կապակցությամբ, ինչը նրանց առաջին անմիջական շփումն է դիվանագիտական ճգնաժամի սկզբից ի վեր:
Կահիրեն հայտարարել է, որ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի գործողությունները «պետք է ցույց տան եգիպտական սկզբունքներին համապատասխանությունը»: Անցյալ ամիս Անկարան Թուրքիայում գործող եգիպտական ընդդիմադիր հեռուստաընկերություններին խնդրել էր չափավոր քննադատել Կահիրեին՝ որպես լարվածությունը թուլացնելու առաջին կոնկրետ քայլ. ասվում է հոդվածում: