|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում հետ գնալ ժամանակի մեջ և հետ շպրտվել մինչև 1997 թվականի սահմանները. ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Ջուլիանա Սմիթը։
Մշտական ներկայացուցիչն այսպես է մեկնաբանել ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերը, որը ՆԱՏՕ-ին առաջարկել է հետ գնալ դեպի 1997թ. սահմանները: Սմիթը նաև ասել է, որ դաշինքը չի վերանայելու նոր անդամներ ընդունելու՝ իր քաղաքականությունը։
«Երբ մենք սեղանի շուրջը խոսում ենք դաշնակիցների հետ, բոլորի համար պարզ է դառնում, որ Դաշինքը մտադիր չէ հետ տալ ժամանակը դեպի բոլորովին այլ դարաշրջան, բոլորովին այլ դաշինք, որն ավելի փոքր էր և շատ ավելի փոքր հետք էր թողել պատմության մեջ։ Մենք պետք է համապատասխանենք ժամանակակից աշխարհին»,- ասել է Սմիթը Բրյուսելում կայացած հեռախոսային ճեպազրույցում: