|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:
Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման ընթացքը և հետագա անելիքները: