Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկիրը համընդհանուր ընտրություններ կանցկացնի մայիսին: Սա տեղի է ունենում կառավարության աշխատանքից ժողովրդի դժգոհության ֆոնին, որի պատճառը 57 մարդու կյանք խլած երկաթուղային վթարն է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24 պարբերականին:
Կառավարության մանդատն ավարտվում է հուլիսի սկզբին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ընտրությունները նախատեսված էր անցկացնել ապրիլին, սակայն երկու գնացքների բախումը փոխել է ծրագրերը: Գնացքների վթարից հետո մի քանի շաբաթ շարունակ բողոքի բազմաթիվ ցույցեր են տեղի ունեցել՝ ընտրություններից առաջ մեծ հարված հասցնելով վարչապետ Միցոտակիսին և նրա կառավարությանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ուղևորատար գնացքը, որում գտնվում էր 350 մարդ, փետրվարի 28-ին կեսգիշերից առաջ բախվել էր բեռնատար գնացքին՝ հայտնվելով նույն ռելսուղու վրա: Հարվածի հետևանքով մի քանի վագոններ դուրս էին թռել ռելսուղուց և բռնկվել: Վթարի հետևանքով 57 մարդ էր զոհվել, որոնց մեծ մասը՝ արձակուրդից վերադարձող ուսանողներ:
Ողբերգական վթարից հետո հրաժարական էր տվել Հունաստանի ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարարը, իսկ այդ օրը հերթափոխող կայարանի հսկիչին և երեք այլ պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել:
Երկաթուղայինների արհմիությունները բազմիցս նախազգուշացրել էին համակարգում առկա խնդիրների մասին՝ պնդելով, որ երկաթուղային ցանցը բավարար ֆինասնավորում չի ստանում, չունի անհրաժեշտ թվով աշխատակիցներ և վթարների վտանգի տակ է գտնվում: