Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 4-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը դառնում է 65 տարեկան, և ՊՈԱԿ-ների մասին օրենքով նա այլևս չի կարող տնօրեն աշխատել։ Կրթահամալիրի կոլեկտիվն ու ծնողները պահանջում են, որ ՊՈԱԿ-ը փոխեն հիմնադրամի, որպեսզի Բլեյանը շարունակի տնօրեն աշխատել։
Մենք հետաքրքրվեցինք կրթության նախարարությունից, թե ինչ լուծում են գտել. ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, որ պահանջը մերժվել է՝ ՊՈԱԿ-ը հիմնադրամ չի դառնալու։ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ նպատակահարմար չէ։ Նախարարությունը մեկ ամիս առաջ ծանուցում է ուղարկել Բլեյանին՝ հիշեցնելով, որ նա չի կարող սեպտեմբերից պաշտոնավարել, նրա հետ պայմանագիրը լուծվել է։ Բլեյանի կողմնակիցները պնդում են, որ սա հեղինակային մանկավարժություն է, և ԿԳՄՍ-ն պետք է ընդառաջի ու պայմաններ ստեղծի, որ Բլեյանը մնա։
Հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանեցին, որ թեպետ իրավական տեսանկյունից ՊՈԱԿ-ից հիմնադրամ վերածվելու արգելք չկա, բայց նախկինում մի քանի ՊՈԱԿ-ի՝ հիմնադրամ դառնալուց հետո դժգոհել են և խնդրել, որ նորից ՊՈԱԿ դառնան։ Դժգոհության պատճառն այն է, որ հիմնադրամ դարձած դպրոցների կառավարմանը պետական մասնակցությունը նվազում է՝ պակասում են պետությունից ստացվող ֆինանսական միջոցները։ ԿԳՄՍ-ում նաև մտահոգություն ունեն, որ եթե մեկ հոգու ընդառաջեն, կդառնա վատ նախադեպ՝ 65-ը լրացած բոլոր տնօրենները կպահանջեն դառնալ հիմնադրամ։ ԿԳՄՍ-ից ասում են՝ եթե սա զարգացմանը միտված քայլ է, ինչո՞ւ հիմնադրամ դառնալու պահանջը ծագեց Բլեյանի 65 տարին լրանալուց 2 ամիս առաջ միայն՝ հունիսին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում