կարևոր
2224 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-13 16:09
Հասարակություն

Աշխարհում կա՞ նման նախադեպ, երբ առաջին ատյանի դատարանում դատվի ՍԴ գործող դատավորը․ Լիլիթ Գալստյան

Աշխարհում կա՞ նման նախադեպ, երբ առաջին ատյանի դատարանում դատվի ՍԴ գործող դատավորը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տեսնես աշխարհում կա՞ նման նախադեպ, երբ առաջին ատյանի դատարանում դատվի Սահմանադրական դատարանի ԳՈՐԾՈՂ դատավորը։

Ի դեպ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համար քաղաքական մեծամասնությունն անգամ Հանրաքվե նախաձեռնեց, որն, իհարկե, դեռ չիրացված՝ տապալվեց՝ ոչ սահմանադրական լինելու պատճառով։

Հայաստանում իրավունքն, ավելի ճիշտ՝ իրավական երկիրը, ծանր, շնչահեղձ օրեր է ապրում, որն հետո, «Ինչպես չի կարելի» գլխի տակ, քննարկվելու և իբրև հակաիրավական և հակապետական վարք տեղ է գտնելու Իրավաբանության դասագրքերում։

Եվ որքա՜ն հանրային ռեսուրս է վատնվում-մսխվում երկրի կառավարման բոլոր ոլորտների տիրող քաոսի, ոչ պրոֆեսիոնալիզմի, քաղաքական ստորագույն պատվերներ իրացնելու պատճառով։

Ո՜չ մի, բացարձակապես՝ ո՜չ մի ոլորտում չկա պատասխանատվություն, որակ, կամք, գրագիտություն, ինստիտուցիոնալ հիշողություն, բարոյականություն, մասնագիտական բարեվարքություն։

Էս համատարած ատելության, անբարոյականության ու ցինիզմի վակխանալիայում ԵՐԿԻՐԸ շնչահեղձ է լինում, մարդիկ մոլորված են, անտեր, անպաշտպան․․․։

Ու գնում են նաև, որովհետև էս մթնոլորտում ապրել չի լինում․․․»։