|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան կարող է գազ մատակարարել Եվրոպային Սև ծովում վերջերս հայտնաբերված հանքակուտակից. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Ըստ նրա՝ դա Թուրքիայի պատմության ամենամեծ հանքակուտակն է, և բացի այդ, դրա մոտ կան գազի նման ռեսուրսների առկայության նշաններ:
«Թուրքիան ոչ միայն գազ է գնում, այլև տարանցիկ երկիր է: Այս հանքի հայտնաբերմամբ Թուրքիան դառնում է խոշորագույն էներգետիկ երկրների հետ հավասար երկիր: Մենք ինքներս այս գազը կօգտագործենք մեր կարիքները բավարարելու համար, և մենք կկարողանանք ավելցուկը մատակարարել Եվրոպային», - ասել է Չավուշօղլուն:
Օգոստոսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես հայտարարել էր մոտ 320 միլիարդ խորանարդ մետր ծավալով խոշոր գազի հանքավայրի հայտնաբերման մասին՝ Սև ծովի հատակին՝ թուրքական ափերի մոտ՝ 320 մլրդ խոր.մետր ծավալով:
Ըստ որոշ գնահատականների, հայտնաբերված գազի հանքավայրի ընդհանուր արժեքը կարող է հասնել 80 միլիարդ դոլարի: