Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է գազի նոր հանքավայր՝ 135 միլիարդ խորանարդ մետր ծավալով: Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով սևծովյան Զոնգուլդաք նահանգում Ֆիլիոս նավահանգստի հիմնարկեքի և բնական գազի հանքավայրերի շահագործման կայանքի տեղադրման արարողությանը:
«Մեր Fatih հորատող նավը Սաքարիայի տարածքում գտնվող «Ամասրա-1» հորատանցքում հայտնաբերել է բնական գազի նոր հանքավայր՝ 135 միլիարդ խորանարդ մետր ծավալով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Երկրի ղեկավարը հավելել է, որ այդպիսով Սև ծովում Թուրքիայի կողմից հայտնաբերված բնական գազի պաշարների ընդհանուր ծավալը հասել է 540 միլիարդ խորանարդ մետրի:
Նա ասել է, որ «Ամասրա-1»-ի տարածքում հորատումը շարունակվում է, և երկրի իշխանություններն ակնկալում են «այս տարածաշրջանից նոր լավ լուրեր լսել»:
Էրդողանը նշել է նաև, որ երեք փուլով նախատեսվում է բնական գազը ծովից ցամաք հասցնել: Ըստ նրա՝ առաջին փուլում ծովի հատակին կտեղադրվեն բնական գազի արդյունահանման համակարգեր, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է գործարկել կայանքը, որը բնական գազը կվերամշակի ցամաքում և կնախապատրաստի այն օգտագործման համար:
«Երրորդ փուլը խողովակաշարն է, որը կապահովի ծովում համակարգի և ցամաքային օբյեկտի միջև կապը»,- ասել է Թուրքիայի նախագահը: