Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին:
Առաջին ձևակերպումը խորհրդարանում տվեց Փաշինյանը, ով ասեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում իջեցնում է նշաձողը:
Զուգահեռ նրա թիմակիցները սկսեցին հանրությանը «մատչելի բացատրել», որ դրա տակ իրենց առանց առաջնորդը հրաժարվել է ինքնորոշման իրավունքից և խնդրի կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:
Ավելի ուշ Փաշինյանը գուժեց, որ խոսքը նույնիսկ Արցախի ինքնավարության մասին չէ, այլ զուտ Արցախի ադրբեջանացման և հայերին էթնիկ փոքրամասնություն դիտարկելու մեջ:
Այս ամենն առավել հասկանալի դարձնելու համար իշխանությունը շրջանառության մեջ մտցրեց` «Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում», «Ադրբեջանի հայկական համայնք», «Արցախը պատմական Ադրբեջան է» թեզերը:
Եկավ Պրահայի հայտնի գագաթնաժողովը, երբ Փաշինյանն ասեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում` ներառյալ Արցախը:
Եվ ինչպես ասում են` պրոցեսը շարժվեց` արագացավ:
Շատերիս մոտ զգացմունքները գերիշխում են:
Նրանք, ովքեր անկեղծ ու ազնիվ փորձում են ելքեր գտնեն ու Արցախի հանձնումը սեփական ողբերգությունն են համարում, պետք է իրենց պայքարը կառուցեն ճիշտ ժամանակագրության, իրողությունների և օբյեկտիվ իրականության շրջանակներում:
Եթե այս պահին եղած ակնհայտ, օբյեկտիվ իրողությունները մի կողմ դնենք և մտնենք այն դաշտը, որը փորձում են մեզ բոլորիս հրել իշխանությունն ու նրա արբանյակները, ինչպես նաև` ողբերգական իրադարձություններով հագեցած էմոցիոնալ իրավիճակները, ապա դա մեզ տանելու իրադրային մոլորությունների, հիասթափության և թևաթափության հարթություն»: