կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-30 13:05
Տարածաշրջան

Թուրքիան կհայտարարի Սև ծովում գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին

Թուրքիան կհայտարարի Սև ծովում գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին

Թուրքիայի իշխանությունները կհայտարարեն Սև ծովում գազի նոր հանքավայրի հայտնաբերման մասին․ հայտնում է Sabah պարբերականը։

«Այսօր հիանալի նորություն կա. իմ երկիրը, որն աշխատում է, արտադրում, ... հայտնաբերել է բնական գազի երկրորդ պաշարները Սև ծովում։ Մեծ իրադարձություն ... Ձեռքբերում, որը կբարձրացնի մարտական ոգին... Սա գանձ է: Շուտով պաշտոնապես կհայտարարվի... Եվ ամբողջ աշխարհը կիմանա»,- գրել է թուրքական Sabah-ի սյունակագիր Յավուզ Դոնաթը:

Նշենք, որ թուրքական պետական TPAO ընկերությունը պայմանավորվել է հարավկորեական DSME-ի հետ գերժամանակակից՝ յոթերորդ սերնդի «Cobalt Explorer» հորատող նավը։ Այն կդառնա չորրորդը երկրի նավթագազային նավատորմում և անմիջապես կմիանա Fatih, Yavuz և Kanuni նավերին, որոնք արդեն աշխատում են Սաքարյա գազային հանքավայրի շահագործման վրա։ Անցյալ տարի հայտնաբերված դրա պաշարները թուրքական կողմը գնահատում է 405 միլիարդ խորանարդ մետր։ Նախատեսվում է, որ առաջին գազը կարդյունահանվի մինչև հանրապետության 100-ամյակը՝ 2023 թվականին, իսկ լայնածավալ արդյունահանումը կսկսվի 2027-2028 թվականներին։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը գնահատել է, որ Սաքարյան կկարողանա տարեկան արդյունահանել 15-20 միլիարդ խորանարդ մետր, ինչը կբավարարի երկրի գազի պահանջարկի մինչև քառորդը։

Մինչդեռ Թուրքիայում վառելիքի սպառումը կտրուկ աճում է։ Ակնկալվում է, որ այս տարի այն կաճի 20%-ով՝ հասնելով ռեկորդային 60 մլրդ խմ-ի։ Իսկ աճի մեծ մասը Անկարան ծրագրում է ծածկել՝ ռուսական գազ գնելով։ Այս տարի կլրանա Botas պետական ընկերության և մասնավոր թրեյդերների երկու պայմանագրերի ժամկետները «Գազպրոմ»-ի հետ՝ ընդհանուր 8 միլիարդ խորանարդ մետրի համար։ Անկարան նախատեսում է ոչ միայն երկարաձգել, այլեւ ավելացնել ռուսական գազի գնումները։ Սա հաստատել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը։

«Մենք նոր պայմանագիր ենք կնքել Ադրբեջանի հետ։ Կան նաեւ պայմանագրեր «Գազպրոմի» հետ, որոնց ժամկետը կլրանա այս տարի։ Դրանք ընդլայնվելու են աճող ծավալներով»,- ըստ Sabah-ի՝ ասել է Ֆաթիհ Դոնմեզը «Թուրքիա 2023» գագաթնաժողովում:

Նախարարը պարզաբանել է, որ նոր պայմանագրերը հիմնականում համաձայնեցված են։