|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել բացել ուկրաինական նավահանգիստները Սեւ ծովում՝ համաշխարհային աղետը կանխելու համար, հայտնում է CNN-ը։
«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստներն արգելափակված են: Եթե կարեկցանք ունեք աշխարհի հանդեպ, անկախ Ուկրաինայի հետ ձեր հարաբերություններից, պետք է բացեք այդ նավահանգիստները»,- ասել է նա։
Բիզլիի խոսքով՝ Ուկրաինան գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ ցորենի կարեւոր պաշարներ ունի, որոնք անհրաժեշտ են մյուս պետություններին: Ընդ որում, նա ընդգծել է, որ նավահանգիստները պետք է բացվեն 60 օրվա ընթացքում, հակառակ դեպքում Ուկրաինայի՝ գյուղատնտեսության վրա կենտրոնացած տնտեսությունը կփլուզվի։