|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Մինսկի ՆԳԳՎ պետ Իվան Կուբրակովը կոչ է արել Մինսկի բնակիչներին չմասնակցել չարտոնագրված փողոցի ակցիաներին եւ նախազգուշացրել է նախապատրաստվող սադրանքների մասին, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը։
Այսօր ՆԳՆ-ն տարածել է Մինսկի ոստիկանապետի տեսաուղերձը։
«Երկու շաբաթվա ընթացքում Մինսկիում անցկացվում են չարտոնված զանգվածային միջոցառումներ, որոնց ընթացքում վնասվում է քաղաքի ենթակառուցվածքը, կոմունալ սեփականությունը եւ քաղաքացիների ունեցվածքը, այդ թվում՝ հրկիզման եղանակով»,-հայտարարել է Կուբրակովը։
«Նրանց նպատակն անկհայտ է՝ ապակայունացնել իրավիճակն ու քայքայել հասարակությունը»,-ասել է նա։ «Այդ գործընթացի կազմակերպիչներն օգտագործում են մարդկանց, ներքաշում նրանց մասնակցել անօրինական զանգվածային միջոցառումներում դրա բոլոր հետեւանքներով»,-հավելել է նա։
«Մենք տիրապետում ենք տեղեկատվության նախապատրաստվող սադրանքների մասին, եղե՛ք խելամիտ եւ զուսպ, կա՛նգ առեք, պաշտպանե՛ք ձեր երեխաներին չմտածված գործողություններից»,-ասել է Մինսկի ոստիկանապետը։