|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ստոկհոլմում տեղակայված թուրքական ընդդիմադիր Nordic Monitor պարբերականի գլխավոր խմբագիր Աբդուլլահ Բոզքուրթը, վկայակոչելով Անկարայի ռազմական աղբյուրները, հայտնում է, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը (MİT) Էրդողանի հրամանով մի շարք սադրանքներ է նախապատրաստում Հունաստանի դեմ։
Մասնավորապես, դիտարկվում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են դիվերսիայի գործողությունները, թուրքական դրոշի բարձրացումը Էգեյան ծովի արևելյան թուրքական ափերի մոտ գտնվող անմարդաբնակ հունական կղզիների վրա։
Բացի այդ, քննարկվում է Թուրքիայի դեմ սադրանքների սցենար, իբր հույն զինվորականների կողմից, որպեսզի հրահրեն Անկարայի «արդար» և «արդարացված» պատասխանը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Էրդողանը ծրագրում է այս քայլերը 2023 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախաշեմին, որպեսզի առաջացնի ազգայնական տրամադրությունների աճ և ձայներ շահի իր վարկանիշի անկման պայմաններում: