|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է երեկ երեկոյան հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության մեծացմանը:
Հիշեցնենք, որ Yerkir.am-ն ավելի վաղ նշել էր, որ խաղաղ բնակչության շրջանում վիրավոր կա` 16-ամյա մի աղջիկ:
«Իրադրությունը վերահսկելի է, առաջին անգամ չէ, որ կրակոցներն անկանոն են ու բազմաթիվ, առաջին անգամ չէ, որ կան վիրավորներ: Խաղաղության պայմանագիր կնքված չէ, կլինեն նման սադրանքներ, բայց մենք աշխատանքներ ենք տանում սահմանային բնակավայրերի անվտանգության ապահովման ուղղությամբ: Մենք խորհուրդ ենք տալիս, որ խաղաղ բնակիչները նման դեպքերում լինեն տանը: Վիրավորված աղջիկը մեր գումարտակի հրամանատարի աղջիկն է»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ հայկական զինված ուժերը միշտ համարժեք պատասխանում են հակառակորդին, հատկապես` երբ դրանք դիպուկահարների կրակոցներ են, կամ երբ հակառակորդը կրակում է բնակավայրերի ուղղությամբ: «Նույն Այգեպարում ու Կարմիրաղբյուրում, երբ մենք համարժեք գործողություններ սկսեցինք, նրանք միանգամից դադարեցրեցին գործողությունները»,- ասաց նախարարը: