կարևոր
6025 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 23:35
Քաղաքական

Մինչ քպ-ականները ԱԺ-ում սադրանքներ են կազմակերպում, «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ . պատգամավոր

Մինչ քպ-ականները ԱԺ-ում սադրանքներ են կազմակերպում, «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ . պատգամավոր

Մինչ քպ-ականները ԱԺ-ում սադրանքներ են կազմակերպում, «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ այցելել են Տեղ գյուղ և փաստում են, որ ԱԱԾ հաղորդագրությունն ամբողջապես չի նկարագրում Սյունիքում ստեղծված իրավիճակի լրջությունը։

Զուգահեռ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հեռավար հանդիպում են ունեցել Արցախի հանրապետության ԱԺ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում է եղել Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, շրջափակման և նոր էսկալացիայի հավանականության պայմաններում հնարավոր անելիքների ու ներդաշնակեցված գործելու հետ կապված հարցեր:

Քննարկվել է միջազգային հարթակներում Արցախի հետ կապված անելիքներն առավել համակարգված ներկայացնելու, Արցախում ստեղծված իրավիճակը համակողմանի ներկայացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Արցախի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընկալելի դարձնելու կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել քաղաքական խորհրդակցությունները:

ՔՊ-ն, իհարկե, չի մասնակցել հանդիպմանը։ Արցախի և Հայաստանի շահերը պաշտպանելն իրենց արգելված է։

Ոչ իշխանական ուժերն, իրենց սահմանափակ ռեսուրսներով, փորձում են ոչ միայն դիմակայել իշխող ուժի պարբերական հարձակումներին, այլև, ըստ էության, տարբեր ճակատներում անում են պետության գործը։

Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր