|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Այս մասին հայնտել է լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը:
Կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:
Ընդհանուր առմամբ մանդատից հրաժարվելու մասին հայտնել են երեք պատգամավոր:
Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորներն են ՀՅ Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը: