կարևոր
3547 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 15:54
Քաղաքական

Սայաթ Շիրինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Սայաթ Շիրինյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։

Պաշտոնը իմ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։

Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ խնդրում եմ հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։

Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։

Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։

Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում»։