Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը 2021 թվականին Գավառում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ գրություն է գրել կուսակցությանը, որ եթե չընտրվի Գավառ համայնքի ղեկավար, պատգամավորական մանդատից հրաժարվելու է:
Նա չընտրվեց Գավառի համայնքապետ, սակայն ընտրություններից հետո շարունակեց մնալ պատգամավոր: «Ժողովուրդ» օրաթերթն անձամբ պատգամավորից հետաքրքրվեց՝ ինչու մանդատից չի հրաժարվում, ի վերջո գրություն է գրել, գրավոր խոստացել է: Ի պատասխան՝ Նարեկ Գրիգորյանը հերքեց. «Միանշանակ այդպիսի թուղթ չկա, ու ինձ համար զարմանալի բան է, քանի որ նման բան չի եղել: Ժողովուրդն է քվեարկել ու այդպիսի որոշում կայացրել»:
ՔՊ-ում, սակայն, խնամքով պահվում է այդ թուղթը: Հավելենք, որ նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններում 51 տոկոս ձայն էր ստացել գործող համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ ՔՊ-ական թեկնածուն միայն երկրորդն էր:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում