|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդը» գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, երեկ Աժ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրած դիմումում նշել է, որ ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ պատգամավորը պարզապես սխալվել է և խմբակցության անդամությունից հրաժարվելու փոխարեն պատգամավորական մանդատից է հրաժարվել: Մինչդեռ լինելով թիվ 26 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր՝ նա կարող էր ԲՀԿ-ից դուրս գալ և, ի տարբերություն համամասնական ցուցակով ընտրվածների, շարունակեր պահպանել պատգամավորի կարգավիճակը:
Ի դեպ, Մելիք Մանուկյանը 15 օր ժամանակ ունի՝ իր դիմումը հետ վերցնելու համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։