Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԿԸՀ-ն հրապարակեց այն պատգամավորների անունները, որոնք ինքնաբացարկի դիմում են ներկայացրել: Սակայն, newsbook.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանը նշել է.
«Ապրիլի 2-ից ես ոտքիս պատճառով տանը պառկած եմ ու տանից դուրս չեմ եկել, ու, բնականաբար, ես չէի կարող ինքնաբացարկի դիմում գրել: Բացի այդ, լրատվամիջոցներից մեկը մի քանի օր առաջ գրեց, որ հարցում է կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, թե արդյոք մինչև ընտրությունները և դրանից հետո Նապոլեոն Ազիզյանի անունով ինքնաբացարկի դիմում եղե՞լ է, որտեղից էլ պատասխանել են, որ ոչ՛ ընտրություններից առաջ, ո՛չ էլ հետո իմ անունով դիմում չի ներկայացվել : Ես զարմացած եմ, անակնկալի եկա՝ սա ի՞նչ է:Ես օրենքով ընտրված պատգամավոր եմ, ինքնաբացարկի դիմում առհասարակ չեմ ներկայացրել: Ես մինչև վերջ, բնականաբար, պաշտպանելու եմ և՛ իմ իրավունքները, և՛ ինձ քվե տված քաղաքացիների իրավունքները: Ինձ ժողովուրդն է քվե տվել, ես ո՞վ եմ, որ գնամ ինքնաբացարկի դիմում գրեմ»:
Armtimes.com-ի հետ զրույցում էլ «Ծառուկյան» դաշինքով ընտրություններին մասնակցած Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանը ասել է, որ տեղյակ չէ, որ իր անունից ինքնաբացարկի դիմում է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
« Նախ, առաջինը՝ մանդատից չեմ հրաժարվել, երկրորդը՝ եթե դիմում չեմ գրել, ոնց կարող է իմ անունը լինել: Անհասկանալի է՝ ով է ինձնից դիմում վերցրել: Չգիտեմ, ես տեղյակ չեմ, ինձ էլ զանգում, հարցնում են, հարցեր են տալիս, որից ես իրոք անտեղյակ եմ: Եթե ինքնաբացարկ չեմ ներկայացրել, տարածքում հաղթել եմ, զարմանալի ա էլի մի քիչ»,- ասել է նա:
Նշենք, որ ընդունված կարգ կա որոշ կուսակցություններում, երբ պատգամավորները նախօրոք նաև մանդատից հրաժարվելու դիմում են գրում, և դա կարող է տնօրինվել կուսակցության ղեկավարի հայեցողությամբ: