|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ են արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
««Կանաչ ապագա» բնապահպանական շարժում կազմակերպությունից Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին վարչական ձերբակալման էին ենթարկել ՎԻՎՕ 182 հոդվածով։ Նրանք հենց նոր ազատ արձակվեցին»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը: Բախումներ են եղել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ի թիվս այլոց, ոստիկանները բերման էին ենթարկել Վահագն Վարագյանին ու Ռաֆայել Հովհաննիսյանին: