Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են ելույթները Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ընթանում են երրորդ մրցումային օրվա մենամարտերը: Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ քաշային) առաջին մենամարտն անցկացրեց` մրցելով Բուլղարիան ներկայացնող Քրիստիան Ստեֆանով-Դմիտրովինի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 5:0 հաշվով:
Ավելի վաղ իր երկրորդ մենամարտում պարտություն էր կրել Վախթանգ Հարությունյանը:
Մայիսի 25-ի երեկոյան 18:00-ից սկսած առաջին անգամ ռինգ դուրս կգա Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը (60 կգ), որի մրցակիցը կլինի հունգարացի Ռոլանդ Վերեշը:
Նախօրեին կայացած մեկնարկային մենամարտերում պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ): Հաղթանակ էր տոնել միայն 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: