Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սերբիայի մայրաքաղաքում օգոստոսի 26-31-ը ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությունը, որին 37 երկրի վետերան ըմբիշներ են մասնակցում: Մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հաղորդմամբ, Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսին ներկայացել էր 2 պատվիրակով: Նրանցից 58 կգ D քաշային կարգում գերազանց ելույթ ունեցավ վետերանների աշխարհի բազմակի չեմպիոն 53-ամյա ժորա Հովհաննիսյանը: Նշենք, որ Վանաձորի քաղաքապետարանի մարզադպրոցի մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հավհաննիսյանի հայտնի սաներից մեկը՝ Նարեկ Սիրունյանը, հուլիսն Վանաձորում ընթացած միջազգային մրցաշարում՝ աշխարհահռչակ ըմբիշ, օլիմպիական փոխչեմպիոն Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությունում 65 կգ քաշային կարգում պատվաբեր 2-րդ տեղը գրավեց: Իսկ ահա վաստկաշատ մարզիչը Բելգրադում իր սանից առաջ անցավ: 58 կգ D քաշային կարգում, որին 7 ըմբիշ էր մասնակցում՝ Ռուսաստանից ( 2 ըմբիշ), Թուրքիայից, Ղազախստանից, Ճապոնիայից ու Ռումինիայից, անվանի վետերան հայ ըմբիշը մեկ անգամ ևս հաստատեց իր բարձր կարգն ու հերթական անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Փորձառու հայ վետերանը քառորդ եզրափակչում 12:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի պատվիրակ Բելա Ուվեգեսի, կիսաեզրափակչում ճապոնացի Սասումու Հաշիուրայի (15:4 ) նկատմամբ ու մտավ եզրափակիչ : Վճռորոշ գոտեմարտն էլ փայլուն անցկացնելով ու բացահայտ առավելությամբ (5:0) հաշով պարտության մատնելով Թուքիայի պատվիրակ Մուհլիս Կազումօղլիին՝ Ժորա Հովհաննիսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Մեր երկրորդ ներկայացուցիչը՝ 63 կգ D քաշային կրագում հանդես եկած Արմեն Շերոյանը մրցանակային տեղ չգրավեց, քանի որ քառորդ եզրափակչում համառ ու անզիջում պայքարից հետո 7:8 հաշով զիջեց ապագա բրոնզե մեդալակրին՝ ամերիկացի Ջամեյ Կասերին: