կարևոր
3508 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-10 18:27
Քաղաքական

Անդրանիկ Փիլոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Անդրանիկ Փիլոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն գործերով դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 6–ին։

«Նախնական դատալսումների ժամանակ, երբ քննարկվում էր խափանման միջոցի հարցը, դատարանը որոշեց 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Անդրանիկ Փիլոյանին»,– ասաց պաշտպանը՝ հավելելով, որ հոկտեմբերի 7–ին,  գրավը վճարելուց հետո Անդրանիկ Փիլոյանը ազատ է արձակվել:

Հիշեցնենք՝ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը Գլխավոր դատախազությունը հաստատել եւ ուղարկել էր դատարան։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում`  տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ:

Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը)։