|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ցմահ դատապարտյալ Վահագն Մարուքյանը դեկտեմբերի 25-ին ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Դատարանը հաշվի է առել դատապարտյալի ծանր առողջական վիճակը և պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունները:
Վանաձորի բնակիչ Վահագն Մարուքյանը կալանավորվել էր 1993 թվականին՝ 19 տարեկանում: Նա մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետին դիտավորյալ, կանխամտածված սպանության մեջ:
1994 թ.-ին ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով նա դատապարտվել է մահապատժի, իսկ 2003 թվականից, ՀՀ նախագահի հրամանագրով, մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: