Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուրս եկեք փողոց, գնացեք Հյուսիսային պողոտա, Կասկադ ու կտեսնեք մարդկանց հսկայական կուտակումներ, եթե հեռվից ներկայացնես որպես հանրահավաք, որևէ մեկը չի զարմանա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով առցանց քննարկման ժամանակ։
Հավաքների ազատության իրավունքի սահմանափակումների մասին խոսելիս նա համաչափությանը զուգահեռ ընդգծեց նաև տրամաբանության հարցը:
Նա նշեց, որ հավաքների ազատությունը՝ որպես մարդու իրավունք, առաջնայիններից է համարվում այն տեսակետից, որ դա և՛ խոսքի ազատության խնդիր է, և՛ հասարակության տարբեր խմբերի իրավունքների՝ իրենց ձայնը տեղ հասցնելու իրավունք։ Իշխանյանը նկատեց, որ սոցիալական ոչ բոլոր խմբերն ունեն ներկայացուցիչներ պետության ներկայացուցչական մարմիններում:
Նրա խոսքով՝ այն, որ մինչև հինգ հոգանոց ժամանցային միջոցառումները թույլատրվում են, բայց հավաքները՝ ոչ, սա արդեն խտրական վերաբերմունք է։
Սրանով, ըստ նրա, առաջ է գալիս անհամաչափության հարց. «Մի շարք դեպքերում ոստիկանությունն էական միջամտություն չի ցուցաբերել հավաքի նկատմամբ, մինչդեռ այլ դեպքերում դադարեցրել է հինգից քիչ թվով մասնակիցներ ունեցող հավաքները: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց հավաքի ընթացքում 130 ոստիկաններ էին մասնակցում, այն դեպքում երբ հավաքի մասնակիցների թիվը 30 էր: Սա անհամաչափություն է: Կամ բերման են ենթարկում միայնակ իր բողոքն արտահայտող անձանց: Նման միջամտությունը ոչ իրավաչափ է առնվազն այն պատճառով, որ հավաքների ազատության մասին օրենքի իմաստով հավաք չի համարվում մեկ անձի կողմից իրականացվող գործողությունը»:
Ավետիք Իշխանյանն ասաց, որ այս անհամաչափ և անտրամաբանական իրավիճակը Հայաստանում պետք է շտկվի:
Մանրամասն՝ տեսանյութում․