Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտասովոր ոչինչ չեղավ, ներկայացվեց բողոքը, ներկայացվեցին առարկություներ, առարկությունների դեմ առարկություններ, դատական ակտը կհրապարակվի վաղը: Ըստ Yerkir.am-ի, այսօր՝ հունվարի 20-ին, ասաց «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, Վերաքննիչ քրեական դատարանում ավարտված Թավադյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննության դատական նիստի ավարտին։
Արման Թավադյանը դատական նիստին ներկա է գտնվել, որևէ հայտարարություն չի արել:
«5-րդ ալիքի» սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել գործով մեղադրյալ Վարուժան Մկրտչյանի ցուցմունքի հիման վրա, ըստ Խուդոյանի՝ գործով այլ անձի մասնակցություն չկա:
«Միակ հնարավոր տարբերակը Վարուժան Մկրտչյանի ցուցմունքն է։ Գործով ուրիշ մասնակցություն չկա: Դատական նիստի ընթացքում բարձրաձայնել ենք նաեւ այդ հարցերը, թե ինչո՞ւ է նույն անձը, որը նույնպես մեղադրվում է նույն արարքի մեջ, ազատության մեջ։ Մենք չենք ասում, որ այդ մարդուն կալանավորեն, այլ միայն հավասար վերաբերմունքի մասին է խոսքը, խտրական վերաբերմունք կա պարոն Թավադյանի նկատմամբ»,- նշեց պաշտպանը։
Անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար, հավաստիացրեց Հովհաննես Խուդոյանն ու հավելեց՝ Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանավորված այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. «Այդ մարդուց հաջողվել է ցուցմունքը ստանալ, հիմա այդ անձը ազատության մեջ է։ Դատարանը բողոքն ամբողջությամբ ընկալել է, և իրավաբանական հարթության մեջ չեմ պատկերացնում որևէ որոշում, որը կտարբերվի Թավադյանին ազատ արձակելու որոշումից։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է ամեն ինչ այդպես կանխատեսումներով լինում։ Դատական ակտի բողանդակությունից արդեն պարզ կլինի՝ ինչքանով է այս պրոցեսում աշխատել իրավաբանությունը»։
Արմեն Թավադյանը շփվել է ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ակցիայի մասնակից Վարուժան Մկրտչյանի հետ, փաստեց պաշտպան Խուդոյանը. «Այդքանով իրենց շփումը սահմանափակված է եղել։ Առանձնապես խորացված հարաբերություններ չեն ունեցել»։