կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-18 15:46
Հասարակություն

Արմեն Գրիգորյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում. Ռուբեն Մելիքյան

Արմեն Գրիգորյանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում. Ռուբեն Մելիքյան

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Այս պահին Հայաստանում 226 հոդվածով («Ազգային թշնամանք հարուցելը») քրեական հետապնդում է իրականացվում երկու անձի՝ Արմեն Գրիգորյանի և Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ։

Իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս Արմեն Գրիգորյանը մեղադրվում է Գյումրու և Արարատի բնակիչների նկատմամբ «ազգային» (?) թշնամանք հարուցելու», իսկ սոռոսական Սաշիկ Սուլթանյանը՝ հայերի և եզդիների միջև «ազգային թշնամանք հարուցելու» համար։

Արմեն Գրիգորյանին վռազ ձերբակալել են ու ցանկանում էին վռազ կալանավորել (նիստը հետաձգվեց այսօր ժամը 18:00-ին), իսկ Սաշիկ Սուլթանյանին չեն ձերբակալել, չեն կալանավորել, ավելին՝ վարույթի ընթացքում թույլատրում են մեկնել արտասահման ու վերադառնալ։

Սա ևս մեկ փաստ է՝ Արմեն Գրիգորյանի նկատմամբ դրսևորվող խտրականության մասին՝ պայմանավորված Արմեն Գրիգորյանի քաղաքական հայացքներով։

Ռուբեն Մելիքյան

Փաստաբան