Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաղաղ հավաքները սահմանափակելով Հայաստանում ստեղծվեցին քաղաքական ռեպրեսիաներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Պոլիտէկոնոմիա հետազոտական ինստիտուտի կազմակերպած քննարկմանը՝ «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները» խորագրով։
Իրենց կոմիտեն հետևել և նյութեր է հավաքել մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ դրության իրավիճակի մասին։
Արտակարգ և պատերազմական իրավիճակներում մարդու իրավունքները սահմանափակելու հնարավարությունը միջազգային փաստաթղթերում ամրագրված է, բայց միշտ հարցն այն է՝ արդյո՞ք համաչափ են սահմանափակումները և արդյո՞ք խտրական վերաբերմունք չկա տարբեր խմբերի նկատմամբ։
Իշխանյանն ընդգծեց՝ եթե հաշվի առնենք, որ Հայաստանում սահմանափակումները նվազեցվել են այնքան, որ մնացել է միայն դիմակ կրելն ու անձնագրի առկայությունը, ապա խաղաղ հավաքների սահմանափակումը անտրամաբանական է դառնում։
«Խաղաղ հավաքների իրավունքը, որպես մարդու իրավունք, համարվում է իրավունքների թագուհիներից մեկը՝ կյանքի իրավունքից հետո, որովհետև ներառում է և՛ խոսքի ազատությունը, և՛ բողոքի իրավունքը, և՛ վիրավորումների իրավունքը և այլն։ Նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում տարբեր խմբեր են լինում, որոնք պառլամենտում ներակայացված չեն, որ իրենց ձայնը տեղ հասցնեն որոշում կայացնողների մոտ և հավաքներով են դա անում։ Խաղաղ հավաքները սահմանափակելով Հայաստանում ստեղծվեցին քաղաքական ռեպրեսիաներ՝ ես վստահաբար եմ դա ասում»,-հայտարարեց Ավետիք Իշխանյանը։
Փաստորեն, մտահոգություն հայտնեց նա, մենք կարող ենք մարդու դեմ քրեական գործ հարուցել, ձերբակալել, կալանավորել, բայց դուք բողոքելու իրավունք չունեք, որովհետև վարակ է տարածվում։
Եվս մեկ անհամաչափություն նշեց իրավապաշտպանը․ «հավաք» կոչվում է մեկից ավելի անձանց հավաքը, մեկ հոգին հավաք չէ, այնինչ մեզ մոտ՝ անունը դրեցին արգելված հավաք ու առնվազն 3 հոգու բերման ենթարկեցին 1 հոգով բողոքելու համար, որը հավաք չէ՝ առաջինը Հայկ Բարսեղյանն էր, հետո մի տնտեսավարող, հետո Ռուբեն Մելիքյանը։
«Սա նշանակում է անհամաչափ է ամեն ինչ»,-եզրակացրեց նա։
Ավետիք Իշխանյանը ներկայացրեց ՄԱԿ խաղաղ հավաքների և միավորումների զեկուցող հանձնակատարի զեկույցը կորոնավիրուսի հետ կապված, որը խորհրդատվական բնույթ է կրում ՄԱԿ-ի անդամ պետությունների համար և ընդունվել է 2020 թ ապրիլին։ Տպավորություն էր, որ խոսվում է Հայաստանոմ տիրող իրավիճակի մասին։
Զեկույցի համաձայն՝ սահմանափակումները պետք է լինեն համաչափ, բայց իրենք ստանում են մտահոգիչ տեղեկություններ այն մասին, որ հաճախ այդ սահմանափակումները ունեն խտրական բնույթ և օգտագործվում են ընդդիմության նկատմամբ բռնաճնշումների համար։
Հաջորդ կետով նշվում է, որ շատ հաճախ, օգտվելով իրավիճակից, մի կողմ են դնում դատական իշխանության տարանջատման համակարգը և միանձնյա կառավարում իրականացնում։
Շատ հաճախ ընտրելու իրավունքից են զրկում, երբ կարելի է այլընտրանքային ընտրություններ կազմակերպել։
Ի վերջո, զեկույցը 10 կարևոր սկզբունք է առաջարկում, որ պետք է չսահմանափակվեն։
Բացարձակ անընդունելի է մարդու իրավունքների լրիվ սահմանափակումները․ իշխանության ցանացած որոշում պետք է ունենա անկախ քաղաքացիական հասարակության փորձագիտական գնահատականը, որ չլինի մահակ ընդդիմության դեմ օգտագործելու համար։
Խաղաղ հավաքների իրավունքը չպետք է սահմանափակվի, որովհետև մարդիկ իրավունք ունենք բողոքելու և այս ընթացքում պետք է պահպանել օրենսդիր և դատական իշխանությունների հակակշիռները, որովհետև չափից դուրս կենտրոնացումը մեկ իշխանության վրա չի բխում սահմանափակումների համաչափությունից։
Ընտրությունների չեղարկումը, ելնելով այս իրավիճակից ընդունելի չէ, որովհետև կարելի է այնպիսի պայմաններ ստեղծել, որ վարակը չտարածվի․ «Բայց ես ողջունում եմ, որ մեր իշխանությունները անօրինական հանրաքվեն անօրինական ձևով չեղարկեցին, քանի որ եթե չչեղարկեին, պետք է կեղծեին»,-ասաց Իշխանյանը։
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ խաղաղ հավաքների իրավունքը չպետք է սահմանափակվի և չպետք է սահմանափակվի նաև լրագրողների աշխատանքը․ «Սա ապրիլին է ընդունվել, ոչ թե երեկվա դեպքերից հետո»,-նշեց իրավապաշտպանը։
Զեկույցի համաձայն մարդիկ իրավունք ունեն գործադուլներ անելու, եթե իրենց աշխատանքային պայմանները խախտված են պանդեմիայի պայմաններում։
Նաև նշվում է, որ անընդունելի է «կեղծ լուրեր» անվան տակ սահմանափակել մարդկանց կարծիքի իրավունքը։
Չափից դուրս օրենքներ ընդունել առանց քննարկելու հասարակության հետ, որոնք անհասկանալի են և չեն բխում սահմանափակումների համաչափությունից, նույնպես անընդունելի է։
Զեկույցը ևս մեկ անգամ կրկնում է, որ ժողովրդավարական հասարակության մեջ ամենակարևոր իրավունքը խաղաղ հավաքների իրավունքն է, և մարդիկ իրավունք ունեն բողոքել իրենց ֆինանսական և սոցիալական վիճակի վատթարացումից։
«Կարծես այս ամեն ինչը ուղղված է Հայաստանի իշխանություններին, որոնք ավելոդ անհամաչափ սահմանափակումներ են մտցրել, խաղաղ հավաքների սահմանափակման իրավունքն օգտագործում են հակառակորդներին ճնշելու, քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար։ Խաղաղ հավաքների արգելումը ոստիկանական ուժերով ավելի է սաստկացնում վարակի տարածումը, որովհետև եթե ոստիկանները չխառնվեն, մարդիկ իրարից հեռու կանգնած կբողոքեն»,-նշեց Ավետիք Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․