Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․
«Պատմաբան Արսեն Հակոբյանը տեղեկացրեց որ «Հայոց պատմության հայեցակարգից դուրս է մնացել առաջին համաշխարհային պատերազմը, հայերը, կովկասյան ճակատը, կամավորական շարժումը թեման» և որ թուրքական ցեղերն անվանված են տափաստանային ցեղեր, և «հեղինակները խուսափել են վերնագրային մակարդակում նշելու «արշավանքներ» այլ միանգամից գրում են «...ցեղերը Հայաստանում» կարծես ապրիորի դրանք պիտի լինեին, թե ինչպես եկան լռում են»:
Պարզվել է թե ինչու են հեղինակները այնպիսի չափրոշիչներ գրել, որ Թուրքիայի համար ընդունելի լինի։
«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն է Լիլիթ Մկրտչյանը, որի «Երիտասարդ պատմագետների ասոցիացիան» Թուրքիայի «Պատմություն» հիմնադրամի և «Հակամարտությունների փոխակերպման պատկերացում» կենտրոնի (ԱՄՆ) հետ իրականցրել է կրթական ծրագրեր, որոնց նախագծերում ասված է որ իրականացնելու են «պատմության դասագրքերի վերլուծություն» , «կօգնի մարտահրավեր նետել Հայաստանում և Թուրքիայում առկա պատմության դասագրքերի թշնամական կերպարներին» և «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչների մշակում Հայաստանում և Թուրքիայում»։ Ծրագրերին մասնակցել են նաև Իմ քայլը խմբակցության պատգամավորներ։Այս մասին հաղորդում է yerkir.am֊ը։
Մի այսպիսի բացահայտում էլ անհրաժեշտ է գրականության չափորոշիչների վերաբերյալ․ Այն որ արտաքին ուժերի միջամտությանմբ կամ թելադրանքով են կազմվել նաև գրականության չափորոշիչները, ակնհայտ է։ Որպես ապացույց. ԱՄՆ֊ի դեսպանատան ֆինանսավորմամբ թարգմանված և տպված երկու գրքեր մտել են չափորշիչներրի մեջ։ Այսպես 2017֊ին ԱՄն դեսպանատան ֆինասավորմամբ թարմգանվում և տպվում է Շերոն Դրեյփեր «Աղմկոտ լռություն» վեպ։ ԱՄՆ դեսպանատան կայքն հաղորդում է որ այս գիրքը տպվել է Հայաստանի կրթությանը աջակցելու համար, հեղինակը գալիս է Հայաստան և այլն։ Գիրքը ներառված է 8֊րդ դասարանի ծրագրում։
ԱՄՆ դեսպանատան ֆինասավորմամբ է թարմգանվել և տպվել է նաև 2012֊ին Ռաքել Պալասիոյի «Հրաշք» վեպը, որ ներառված է 7֊րդ դասարանի ծրագրում»։