կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-13 15:20
Տարածաշրջան

Ադրբեջանի միջամտությամբ Էրդողանն արձանագրությունները թաղեց պատմության էջերում

Ադրբեջանի միջամտությամբ Էրդողանն արձանագրությունները թաղեց պատմության էջերում

Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Բասքըն Օրանն իր հոդվածում դարձյալ քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մեղադրելով նրան Հրանտ Դինքի սպանությունը քողարկելու և Հայկական հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման համար:


«Էրդողանը քողարկեց 2007 թվականին Հրանտ Դինքի սպանությունը»,- գրել է Օրանը:

 

Ըստ հոդվածագրի՝ «ինչպես քրդերի հետ խաղաղության հաստատման ժամանակ, այնպես էլ Հայկական հարցում, Ադրբեջանի միջամտությամբ, 2009 թվականին նա արձանագրությունները թաղել է պատմության էջերում»:

 

«Հայաստան-Թուրքիա բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը «հրեշ» անվանելով՝ նա 2011 թվականին քանդել տվեց այն: Սակայն ադրբեջանցի ճարտարապետի կողմից Իգդիրում արված` հայի հանդեպ ատելությունը խորհրդանշող հուշարձանին չկարողացավ դիպչել: Ըստ իս՝ ամենաամոթալին այն էր, երբ 2014 թվականին հեռարձակման ընթացում ասաց հետևյալը. «Կներեք, ավելի տգեղ արտահայտություններով՝ հայ լինելու մեջ մեղադրեցին»:

 

 

Հիմա էլ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիս է կազմակերպում, ամեն տարի մարտի 18-ին նշվող Չանաքքալեի ճակատամարտի միջոցառումները տեղափոխում հայերի սգո՝ ապրիլի 24-ի օրը: Ավելին՝ Սարգսյանին է հրավիրում: Աստվա’ծ, ուժ և կարողություն տուր…»: