կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-29 12:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի ողջ կառավարումը հանձնված է ԱՄՆ-ին․ Գրիգորյան

Մենք այսօր գտնվում ենք շատ ծանր կացության մեջ և ՀՀ-ում դեռևս չի գործում Թուրքիայից, Ադրբեջանից և Պակիստանից սննդամթերք ներմուծելու արգելքը, որովհետև  այդ երկրները խորապես ներգրավված են կենսաբանական զենքի կուտակման և տարածման գործընթացներում՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՍԱՊԾ նախկին պետ, փորձագետ Գրիգոր Գրիգորյանը «Հայաստանի կենսաբանական լաբորատորիաները և դրանց վտանգավոր ազդեցությունը» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։

«ՀՀ-ում ԱՄՆ կողմից կենսաբանական ռիսկի նվազեցման ծրագիրը սկսվել է 2009 թ-ին։ Գյուղատնետսության և առողջապահության ոլորտի մասնագետներին հորդորել եմ աշխատել որքան կարելի է թափանցիկ, որովհետև այս ոլորտը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գլոբալ մակարդակով երկրների զինված ուժերի, այնպես էլ մեր գոյաբանական թշնամի երկրներում, որոնք են Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը․ երեք երկիրն էլ ներառված են այս ռիսկի նվազեցման ծրագիր»,-ասաց Գրիգոր Գրիգորյանը։

Նա նշեց գործոններ, որոնցից եզրակացրեց, որ 2008 թ-ից Հայասաստանի՝ այդ ժամանակ իշխող քաղաքական վերնախավը ՀՀ անվտանգության համար ռազմավարական և մարտավարական նշանակություն ունեցող  ուղղությունը հանձնել է ԱՄՆ-ի լիակատար կառավարմանը, որը վերջացել է 2017 թ-ին՝ ԱՄՆ-ին հանձնելով ՀՀ ինֆեկցիոն հիվանդությունների բոլոր հարուցիչների կոլեկցիան, որը, ըստ նրա կասկածների, դուրս է բերվել Հայաստանից Վրաստանով՝ ԱՄՆ։

«2011-17 թթ ներառյալ նույնիսկ այն փաստաթղթերը, որոնք հասանելի են, հիմք են տալիս կասկածելու, որ Հայաստանի կենսաբանական անվտանգության համակարգի ողջ կառավարումը հանձնված է ԱՄՆ-ին»,-ասաց Գրիգորյանը։

Իբրև սա ապացուցող փաստ Գրիգոր Գրիգորյանը նշեց, որ ինֆեկցիոն հիվանդությունների ոլորտում ՀՀ բոլոր աշխատանքները համակարգվում են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից, որը, ըստ իրենց հասանելի տվյալների, հանդիսանում է ԱՄՆ կենսաբանական հետախուզության կենտորնական միավորը Հայաստանում։ Բացի դրանից, ըստ նրա, գործում են նաև 11 այլ միավորներ, որոնք հավաքագրում են տեղեկատվություն, որոնք հասանելի են նաև հարևան Վրաստանին։

«ՀՀ 2015 թ-ին անջատված ժանտախտի հարուցիչները հայտնվել էին Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնում, որտեղ անցկացվել են դրանց ուսումնասիրությունները․ նշեմ, որ ժանտախտի հարուցիչը հատուկ վտանգավոր է և հանդիսանում է Ա խմբի կենսաբանական զենքի համար օգտագործվող հարուցիչներից մեկը»,-վստահեցրեց Գրիգոր Գրիգորյանը։

Նա ասաց, որ տարիների հետազոտման արդյունքում իրենց մոտ հիմնավոր կասկածներ են ծագել, որոնք վերաբերում են, օրինակ, 2012 թ-ին սիբիախտի բռնկմանը, որը բռնկվեց Հայաստանում և աննախադեպ էր, քանի որ պաշտոնական տվյալներով վարակվել էր 52 մարդ, այն դեպքում, որ նման բռնկում նույնիսկ սովետական շրջանում տեղի չի ունեցել՝ 2-3 մարդ է եղել ընդամենը։

«Հետաքրքիրն այն է, որ բռնկումից 2 շաբաթ առաջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը ստացել էր սիբիրախտի ախորոշման նորագույն սարքավորումներ ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ը իր  հայտարարության մեջ գրում է, որ սա ընդամենը զուգադիպություն է, բայց մենք հիմք չունենք հավատալու»,-ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց 2017 թ-ին Արծվաբերդ համայնքի վարակումը տուլարեմիայով, որն էլ Բ խմբի հարուցիչ է և, նրա խոսքով, լայն օգտագործվում է կենսաբանական զենքի պատրաստման համար։

«Կասկած հարուցեց, որովհետև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հայտարարեց, որ չեն գտել աղբյուրը, քանի որ սովորաբար կրծողներն են հիմնական աղբյուրը, բայց այս անգամ հայտարարեց, որ վարակումը տեղի է ունեցել օդային ճանապարհով, այնինչ շատ հազվադեպ դեպքերում է տուլարեմիան անցնում այդ ճանապարհով։ Դա տեղի է ունենում գրեթե միշտ կենսաբանական զենքի դեպքում, որը կիրառվում է օդային՝ աէրոգեն ճանապարհով։ Երբ սերբերին վտարում էին Կոսովոյից, նույնպես աէրոգեն ճանապարհով վարակեցին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ 2017 թ-ին Արծվաբերդում փորձարկվել է այդ զենքը»,-ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Դսեղ և Դեբեդ գյուղերում էլ վարակվել էին մեծ քանակով կենդանիներ, բայց ՀՀ լիազոր մարմինը պնդում էր, որ դա դաբաղ չէ, գյուղացիները սխալվել են։

«Հիմք ունենք կասկածելու, որ ՀՀ կառավարությունը միտումնավոր է թաքցրել դաբաղ հիվանդության բռնկումները»,-ասաց փորձագետը։

Նա նշեց, որ 3 տարի այս թեմայով ելույթ է ունենում և գործող իշխանություններից ոչ մի արձագանք չի եղել։

Գիգորյանը վստահեցրեց, որ ռուսական կողմը ակնկալում է, որ ՀՀ-ն չիի երկարաձգի այս պայմանագրի ստորագրումը։

Մանրամասն՝ տեսանյութում․