Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած օրը միանգամից երկու աղմկահարույց տեղեկություններ հրամցրեց Ուկրաինայում Պենտագոնի վերահսկողության տակ գործող բակտերիոլագիական լաբորատորիաների մասին. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է ուկրիանական «Корреспондент» պարբերականը:
Առաջինը` «Українські новини»-ն հրապարակել է Ուկրաինայի առողջապահության նախարարության պատասխանն իրենց հարցմանը, որը վերաբերում էր այդ լաբորատորիաների գործունեությանը` կառուցված և արդականացված ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ պայմանագրով: Պատասխանում նշվում է, որ պայմանագրի դրույթներով նախատեսված էր Ուկրաինային օգնություն տրամադրել այն օբյեկտներում «տեխնոլոգիաների, պաթոգենների ու գիտելիքների տարածման կանխման համար», որոնք «կարող են կիրառվել կենսաբանական զենքի մշակման ընթացքում»:
«Նշենք` Ուկրաինայում, որի տարածքում ո՛չ խորհրդային տարիներին, ո՛չ անկախության հռչակման պահից մինչև Պենտագոնի հետ պայմանագրի կնքումը կենսաբանական զենքի չի մշակվել և դրա փորձարկումներ չեն իրականացվել, հանկարծ «օգնություն է տրամադրվում օբյեկտներին, որոնք կարող են կիրառվել կենսաբանական զենքի մշակման գործընթացքում»:
Այստեղից պարզ հետևություն` տվյալ օբյեկտները դիտարկվում են որպես կենսաբանական զենք արտադրողներ: Հարցն այն է, թե ո՞վ է այդպես կարծում` Ուկրաինայի՞ պաշտպանության նախարարությունը, թե՞ Պենտագոնը: Առաջին տարբերակն անհնար է, քանի որ ԱՄՆ ՊՆ ծրագրով, որով Ուկրաինայում ստեղծվել ու արդաիականացվել են կենսալաբորատորիաներ, չի հիշատակվում Ուկրաինայի ՊՆ-ին պատկանող որևէ լաբորատորիա կամ սանիտարա-համաճարակային կենտրոնական վարչության որևէ ենթակառուցվածք: Մնում է Պենտագոնը: Ի վերջո, հենց ԱՄՆ-ը 2001 թվականին հրաժարվեց ստորագրել 33 միկրոօրգանիզմ կենսաբանական զենքի պոտենցիալ բաղադրամաս ճանաչելու մասին միջազգային արձանագրությունը. պետդեպարտամենտի ներկայացուցիչները հանկարծ 37 հոդված գտան այդ փաստաթղթում, որոնք «չեն համապատասխանում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին»,- գրում է ուկրաինական պարբերականը:
Երկրորդ տեղեկությունը`«Հանուն կյանքի» ընդդիմադիր պլատֆորմի խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Վիկտոր Մեդվեչուկն ու Ռենատ Կուզմինը ՄԱԿ-ին բողոք են ուղարկել Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ապօրինի գործունեության մասին:
«Ինչո՞վ, եթե ոչ ազգային շահերի դավաճանմամբ կարելի է բացատրել ուկրաինական իշխանությունների կողմից ԱՄՆ ռազմական կենսաբանների` Ուկրաինայի տարածքում գաղտնի փորձերի մասին տեղեկատվությունը թաքցնելը: Ինչո՞ւ ուկրաինացի ժողովրդի համար այդ տեղեկությունը պետք է գաղտնի լինի: Ինչո՞ւ ամերիկացի ռազմական կենսաբանները, թաքնվելով դիվանագիտական իմունիտետի տակ, մեզ մոտ կարող են իրենց թույլ տալ այն, ինչ արգելված է իրենց մոտ: Ինչո՞ւ են ուկրաինական իշխանությունները հրաժարվում հետաքննել ամերիկյան բակտերոլոգիական լաբորատորիաների տեղակայման վայրերում ուկրաինական բնակչության բակտերոլոգիական վարակման ու մահերի բազմաթիվ փաստերը»,- սոցցանցում գրել է Ռինատ Կուզմինը` ընդգծելով, որ, այդ հարցերի պատասխանը Ուկրաինայի իշխանություններից չստանալով, իրենք ստիպված են եղել պաշտոնական բողոք ուղարկել ՄԱԿ: