|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ-ն Ուկրաինայում ստեղծել է հատուկ կենտրոն կենսաբանական զենքի շուրջ աշխատանքների համար։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ճեպազրույցում։
Վաշինգտոնը միայն վերջին տարիներին ավելի քան 350 միլիոն դոլար է ծախսել Ուկրաինայի գիտատեխնիկական կենտրոնի նախագծերի վրա: Նրա խնդիրն է եղել ստեղծել կենսաբանական զենք և տնտեսապես զգալի վնաս պատճառող վարակներ՝ հիմնված խոզերի աֆրիկյան ժանտախտի, թռչնագրիպի հարուցիչների վրա: Աշխատանքներ են տարվել նաև սիբիրյան խոցի և ժանտախտի հարուցիչների հետ։
Կենտրոնն աշխատել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում։ Կենտրոնի համակարգողները եղել են ԱՄՆ-ի և ԵՄ երկրների քաղաքացիներ, իսկ հետազոտությունների պատվիրատուները` Պետդեպարտամենտը և Պենտագոնը։
Ընդհանուր առմամբ, կենտրոնի ցանցը բաղկացած է եղել ավելի քան 30 լաբորատորիայից, սակայն ռուսական գործողության մեկնարկից հետո Վաշինգտոնը բոլոր հաստատությունները դուրս է բերել Ուկրաինայի տարածքից։