Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսումնասիրելով Ալիևի` Էրդողանի գիրկն ընկնելու իրավիճակը` հարկավոր է հասկանալ, թե ինչպես է Իլհամ Հեյդարովիչն այդ օրն ընկել, որտեղ են նրա համար խնդիրներ ծագել, և ինչու է նա որոշել այդպես ռիսկի դիմել, քանի որ Թուրքիայի` ադրբեջանական մայդան հրահրելու և իր դրածոյին կարգելու հնարավորություններն ավելի մեծ են, քան այլ երկրի: Ուրեմն Ալիևի համար Էրդողանի հետ դաշինքն անելանելի վիճակից բխող քայլ է. ըստ yerkir.am-ի` գրում է Ռուսաստանի Միջազգային տնտեսական և քաղաքական ռազմավարությունների ինստիտուտի կայքը` russtrat.ru-ն:
Ըստ կայքի` հիմա ժամանակը չէ փնտրել, թե ով առաջինը կրակեց հայ-ադրբեջանական սահմանին. Թուրքիան ցույց է տվել, որ իր բոլոր էքսպրոմտները վաղուց և մանրակրկիտ փորձարկված են: «Սահմանային միջադեպն Անդրկովկասում ուժերի հավասարակշռությունը հօգուտ Թուրքիայի լրջորեն փոխելու առիթ էր, և Ալիևի համար թակարդը «թուրք հարազատների» կողմից կառուցվել էր թուրքական ազգային որսի բոլոր կանոններով: Այն, որ հենց Թուրքիայից քիչ բան կմնա, կարծես, այդ երկրի ներկայիս իշխանություններին քիչ է հուզում»,- նշում է կայքը:
Ձգանը քաշելու պատճառները, ըստ russtrat.ru-ի, Էրդողանին տվել է ինքը` Ալիևը: Դրանք տեսնելու համար բավական է կարդալ Ալիևի ելույթները նախագահականի կայքում` ընտրությունների արդյունքների վերաբերյալ Միլի մեջլիսում ելույթը 2020-ի մարտի 10-ին և նոր արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նշանակման առիթով` հուլիսի 16-ի ելույթը` սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում զոհվել են մի քանի ադրբեջանցի զինծառայողներ, այդ թվում` գեներալ:
«Դրանց բովանդակությունից երևում է, որ Ալիևը լուրջ խնդիրներ ունի մի քանի ուղղություններով` կոնֆլիկտ ԵԱՀԿ-ի ու իր էլիտաների հետ, համենայն դեպս` այն, որոնք սպասարկում են արտաքին քաղաքական ուղեգիծը: Դրանք, ինչպեսև ամբողջ պետապարատը ձևավորված են կլանային և կոռուպցիոն մեխանիզմներով, որոնք ավելի զգալի դեր ունեն, քան ԱՊՀ այլ երկրներում»,- նշում է կայքը` հավելելով, որ ԵՄ-ն, այդուհանդերձ, ընտրություններից հետո դիվանագիտորեն հայտարարեց, որ պատրաստ է աշխատել ադրբեջանական խորհրդարանի նոր պատգամավորների հետ, իսկ Ալիևի ու նրա վարչակազմի քննադատությունն արեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բերանով, որն ադրբեջանական ընտրությունները որակեց որպես կեղծված և ոչ ժողովրդավարական:
Ի պատասխան Ալիևը զայրացկոտ կշտամբանքներ ուղղեց ԵԱՀԿ-ին, թե կառույցը չի տեսում զեղծարարությունները Հայաստանում և կողմնակալ է այն պատճառով, որ Ադրբեջանը անդամակցում է Չմիացման շարժմանը, մինչդեռ Հայաստանը շեղում ունի դեպի Արևմուտք: Ալիևն այդպիսով, ըստ կայքի, հարվածեց ԵՄ-ի ցավոտ տեղին` մատնացույց արեց, որ այնտեղ կարծիքները կառավարում է ԱՄՆ-ը:
«Չորս ամիս անց Ալիևը բախվեց փաստին, որ սահմանին հակամարտությանը խառնված է ԱԳՆ-ն, ինչը հանգեցրեց ԱԳՆ-ի ղեկավարի պաշտոնում անփորձ, միջազգային թեմաներից հեռու պաշտոնյայի նշանակման անհրաժեշտությանը: ԱԳՆ-ում հայտարարվեցին «զտումներ»: Ալիևն ուղիղ ասաց, որ ադրբեջանցի դիվանագետները հավաքագրված են հավատարմագրված երկրների հատուկ ծառայությունների կողմից և աշխատում են նրանց համար, այլ ոչ թե ուղարկած երկրի:
Հարկ է հիշել, որ ադրբեջանական մտածելակերպը կոռուպցիան այլ կերպ է ընկալում, ոչ այնպես, ինչպես Արևմուտքում է: Արևելքում և Կովկասում դա կաշառք չէ, այլ հարգանքի նշան: Այդ պատճառով արևելյան և կովկասյան վերնախավերը շատ հեշտ են կաշառվում: Ալիևի արձագանքը խոսում է այն մասին, որ նա կորցրել է վերահսկողությունը ԱԳՆ-ի վրա, որտեղ կաշառել են կարևոր աշխատակիցների կրիտիկական թիվ, ընդ որում` երեք թուրքի, և հասկանալի է, որ կա՛մ եվրոպացիները, կա՛մ, ի դեմս նրանց, ամերիկացիները: Անշուշտ, այդ շուկայում չէին ցանկանում հետ ընկնել նաև այլք, բայց պայթյունի պատճառը դարձավ հենց ԵՄ-ի ձգտումը ԵԱՀԿ-ի ձեռքերով արատավորել Ալիևի ռեժիմը` որպես ոչ լեգիտիմ»,- գրում է կայքը` հավելելով` որպեսզի Ալիևը որոշում կայացնելը չձգձգեր, նրան օգնեցին սահմանին հակամարտությամբ:
«Հայերը սովորականի պես ցուցադրեցին ավելի բարձր ռազմական արդյունավետություն, և Ալիևին ոչինչ չէր մնում, քան ԱԳՆ-ի մի մասը փոխելը:
Թուրքական ֆեսի հետևից ցցված են ամերիկյան ականջները: Նրանց կատարվածը ձեռնտու է այնքան բազմակողմանի, որ պատահականության մասին միտքը պետք է ի հայտ գա միայն Ձմեռ պապին ու ԱՄՆ-ի ազնվությանը հավատացողների մոտ:
Ռուսաստանի համարը ելքն այն է, որ դարձյալ լրջորեն հարվածի Էրդողանի դրամապանակին` նույնիսկ դեռ քրդական խաղաքարտը չխաղարկելով: Արևելքում դրանից ավելի շատ են վախենում, քան դեմքին հարվածից: Ասում են` Ռուսաստանում թուրքական առաջատար շինարարական ընկերությունների բանվորների դժգոհություններ են սկսվել: Գործընթացը սկսվե՞ց»,- եզրափակում է russtrat.ru-ն: