կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 13:13
Աշխարհ

Բեռլինը դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն․ Neues Deutschland պարբերականի խմբագիր

Բեռլինը դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն․ Neues Deutschland պարբերականի խմբագիր

«Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են՝ Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեոօսմանյան ավտոկրատ Էրդողանը: Բեռլինը դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը»,- գրում է Գերմանական առաջատար Neues Deutschland պարբերականի խմբագիր Փիթեր Շթայնիգերը՝ թերթի խմբագրականում հերթական անգամ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հարաբերական հրադադարին:

Նա մասնավորապես նշել է.  «Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է կիրակի գիշերվանից, ինչը ենթադրում է, որ պետք է վերջ դնի Լեռնային Ղարաբաղում վերջին քառորդ դարի ամենաարյունալի մարտերին: Սակայն կրակը դեռ չի մարել, մասնավորապես՝  ռուսական դիվանագիտության հաջողությունը բարակ սառույցի վրա է: Մոսկվան, ինչպես և Հայաստանը, շահագրգռված չէր վերսկսել Խորհրդային միությունում Ադրբեջանի մաս դարձած և բազմազգ պետության փլուզմամբ Բաքվից բաժանված տարածաշրջանի շուրջ երկար սառեցված հակամարտությունը: Սակայն Ռուսաստանը չի ցանկանում և չի կարող ամեն գնով զսպել կրակի աղբյուրն իր հարավային թևում: Լայնածավալ պատերազմի մեջ ներգրավվելու ռիսկը չափազանց մեծ է: Արյունահեղության համար զենքը մատակարարվում է բոլոր կողմերից, բայց ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի գլխավոր պատասխանատուներն են Ադրբեջանի ժառանգական բռնապետ Ալիևը և նեոօսմանյան ավտոկրատ Էրդողանը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ռումբեր ու ջիհադական վարձկաններ է ուղարկում: Այն մասնակցում է նաև Լիբիայի նավթի համար պատերազմին և գրավում Սիրիայի ու Իրաքի որոշ տարածքներ: Այդպիսով ստեղծում է փախստականների խնդիրը, որով թեկնածու երկիրը մինչ այժմ հաջողությամբ շանտաժի է ենթարկում ԵՄ-ին: Բեռլինը, մասնավորապես,  դեռ ցանկանում է «գործընկերային» եղանակով թակարդը գցել Էրդողանին և պահպանել չեզոքություն: Դուք արդեն կորցրել եք ձեր դեմքը»: