Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանին:
Պատգամավորի հարցերը հետևյալն էին` արդյո՞ք գույքագրումն անհրաժեշտ է, որպեսզի երևա` եթե 100 միլիոն դրամի ապրանք է գնված, ապա պարտավոր է աշխատել շրջանառության հարկի տիրույթում: Հոդվածներից մեկով պարտադիր փաստաթղթավորում է նախատեսվում, բայց օրենքի մեկ այլ հոդվածով խոսվում է, որ եթե 2014թ. հոկտեմբերի 1-ից մինչև հունվարի 1-ը հայտնաբերվի այդ պահանջի խախտում, ապա պետք է տուգանվեն, եթե հետաձգվում է փաստաթղթավորման պահանջը, ապա պետք է հանվեն նաև մնացած հոդվածները: Արդյո՞ք գյուղատնտեսական ապրանք արտադրողները համարվում են շրջանառության հարկ վճարողներ, եթե` այո, ապա օրենքի ո՞ր մասով է նախատեսված, որ փաստաթղթավորում չի պահանջվում նրանցից:
Հաջորդ հարցը վերաբերում էր բեռնափոխադրումների միջոցով փոքր առևտրականների կողմից ապրանքների իրացմանը, արդյո՞ք պատրաստ է փաստաթղթավորումը սահմանել այնպես, որ փոքր խանութները կարողանան հիմք ընդունել փաստաթղթավորումը, եթե` ոչ, ապա փոքր խանութները դառնո՞ւմ են, արդյոք, ներկրողներ կամ ԱԱՀ վճարողներ:
Փոխնախարարը նշեց, որ փոխադրողների մասով պետք է ուժեղացնել հսկողական գործիքները: Նա նշեց, որ գյուղատնտեսական ապրանք արտադրողները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ, նրանք ԱԱՀ վճարողներ են, որի մասով էլ կա շեմ` մինչև 58 միլիոն դրամ, նրանց չի վերաբերում նաև փաստաթղթավորման պահանջը:
Ինչ վերաբերում է օրենքի այլ կետերի հետաձգմանը, նախարարը նշեց, որ նշված հոդվածները գործում են զուգահեռաբար, օրենքը գործում է արդեն հոկտեմբերի 1-ից, և տնտեսվարողներ կան, որոնք արդեն կատարել են օրենքի պահանջները:
Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Աբսուրդ է մտածել, որ քաղաքացին իր ձեռքով թակարդը կընկնի, բայց կարող են ճնշումներ լինել տեսուչների կողմից տնտեսավարողների նկատմամբ, որովհետև, զուտ իրավական տեսակետից, նոնսենս է, եթե դուք հետաձգում եք պատասխանատվությունը, պահանջը չի կարող մնալ նույնը, ուրեմն պահանջն էլ պետք է հետաձգվի»: