|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չինաստանի իշխանությունները դժգոհ են Հնդկաստանին Ս-400 զենիթահրթիռային համակարգեր մատակարարելու՝ Ռուսաստանի ծրագրերից: «Սինա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պեկինը կարծում է, որ Հնդկաստանի և Չինաստանի սահմանի գոտում ՀՕՊ համակարգի հայտնվելը կուժեղացնի երկրների միջև հակամարտությունը, և նույնիսկ Ռուսաստանը կարող է ներքաշվել դրա մեջ:
Վերջին ամիսներին սրվել է լարվածությունը Հնդկաստանի և Չինաստանի միջև. 45 տարում առաջին անգամ բախումները հանգեցրել են զոհերի: Երկրները վիճարկում են Քաշմիրի հյուսիսում և Հնդկաստանի Արչունաչալ Պրադեշ նահանգի մի մասի տարածքների սեփականության իրավունքը. հայտնում է «Ռոսբալտ» -ը:
Ավելի վաղ Հնդկաստանը սահմանային գոտում տեղադրել էր «Ակաշ» ՀՕՊ համակարգերը: Այնուամենայնիվ, հզոր Ս-400-ը նկատելիորեն գերազանցում է նմանատիպ չինական համակարգերին, մասնավորապես, «Հունցի-9»-ին: Այս առումով ՉԺՀ-ն մտավախություն ունի, որ ռուսական զենքը կխաթարի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը և կհանգեցնի լուրջ հետևանքների: