Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը սպառնացել է Թուրքիային զրկել ամերիկյան F-16 կործանիչներից, եթե Անկարան չաջակցի Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ ընդունելու հարցում. գրում է The Washington Post-ը։
Նա սուր քննադատության է ենթարկել Անկարայի գործողությունները՝ ասելով, որ դրանք մտահոգություն են առաջացնում Թուրքիայի՝ որպես Միացյալ Նահանգների դաշնակցի հուսալիության վերաբերյալ, այն բանից հետո, երբ այդ երկիրը գնել է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր և հրաժարվել միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին՝ կապված ռազմական գործողությունների հետ Ուկրաինայում։
Մենենդեսը հիշեցրել է, որ Թուրքիան ձգտում է ձեռք բերել մի քանի տասնյակ նոր F-16 կործանիչներ, որոնց վաճառքը կպահանջի ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի, այնպես էլ Կոնգրեսի հավանությունը։
«Հուսանք, որ վարչակազմը դա հաշվի կառնի, երբ քննարկի F-16-ը (Անկարայի հայտը),- հավելել է նա:- Դուք պետք է Էրդողանին ասեք, որ իրեն այլ կերպ պահի, եթե ուզում եք ինչ-որ նկատառում ունենալ»:
Իր հերթին Սենատի՝ դաշինքի հետ կապված հարցերով զբաղվող խմբի նախագահ Թոմ Թիլիսն ասել է. «Կարծում եմ, որ, ի վերջո, ամեն ինչ կլուծվի»։ Սենատորը նշել է, որ թեև ԱՄՆ-ն ունի «ցանկացած լծակ»՝ ստիպելու Թուրքիային՝ համագործակցել, «չի ցանկանա ամեն ինչ հասցնել այս կետին»։