|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հնդկաստանը Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, ըստ պայմանագրի, կստանա մինչև տարեվերջ. հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժկովը։
«Հնդկաստան Ս-400 զենիթահրթիռային համակարգի առաքումը նախատեսված է ըստ ժամանակացույցի: Ակնկալվում է, որ առաջին գունդը կմատակարարվի այս տարվա վերջին»,- ասել է նա:
Դրոժկովը հիշեցրել է, որ հնդիկ մասնագետները Ռուսաստան էին ժամանել հունվարին և սկսել մարզվել՝ Ս-400-ները գործարկելու համար:
2018-ի հոկտեմբերին Մոսկվան և Նյու Դելին պայմանագիր են ստորագրել ավելի քան 5 միլիարդ դոլար արժողությամբ Ս-400 Triumph զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդի մատակարարման մասին, որը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատմության մեջ ամենախոշոր գործարքն է: Ակնկալվում է, որ առաքումները կավարտվեն մինչև 2023 թվականի ապրիլը: