Փոխարժեքներ
08 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
ԱՄՆ-ին անհանգստացնում է Հնդկաստանին ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը. հայտնում է РИА Новости-ն՝ հնդկական լրատվամիջոցներին հղումով:
«Մենք ունենք մեր սեփական օրենքները: Մենք կիրառում ենք մեր օրենքները, բայց Հնդկաստանին հայտնել ենք մեր մտահոգությունները այս կապակցությամբ: Ես չեմ պատրաստվում առաջ ընկնել: Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա ամիսներին»,- նրա խոսքը մեջբերում է գործակալությունը:
Անցյալ տարի Դելին Մոսկվայի հետ պայմանագիր է կնքել Ս-400-ների մատակարարման վերաբերյալ և մոտ 800 մլն դոլար փոխանցել: Հնդկաստանն ավելի վաղ էր փորձել զենք ձեռք բերել. երկրի պաշտպանության նախարարը հույս ուներ առաքման ժամկետը կրճատել մինչև 2020 թվականի ավարտը, սակայն՝ ապարդյուն: